Մենք դեռ երկար կհիշենք այն պահը, երբ Միխայիլ Գորբաչովն ընդհատեց «перестройка»-ին նվիրած իր կարևոր ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովում ու շտապ կարգով Նյու Յորքից վերադարձավ Մոսկվա։
Երկրորդ ծանր հարվածը, որը ես ստացա, անձնական բնույթի էր. 1988 թվականին կորցրի մորս՝ Ժենյա Հարությունյանին: Նա նաև իմ դպրոցական ուսուցչուհին էր ու իմ գիտական գործերին մշտական տոն տվողը, ոգևորողն ու սրտացավ երկրպագուն: Մայրս այդպիսին էր ոչ միայն իր չորս զավակների, այլև դպրոցի բոլոր աշակերտների նկատմամբ:
Մենք սովորել ենք միշտ ակնոցներով նայել մեր, մեր կեանքի և մեր գործերի վրայ, աշխատել ենք հաւատալ, համոզուել, որ մեր կեանքը բարելաւում է, որ մեր վէրքերը բուժւում են, բայց իսկապէս ինքնախաբէութեան մէջ ենք, սոսկալի՛ ինքնախաբէութեան:
Սպիտակի երկրաշարժը դարձավ հայ ժողովրդի պատմության ցավալի էջերից մեկը, նաև առիթ դարձավ, որ մենք տեսնենք ու հասկանանք, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ մասնավորապես, և Խորհրդային Միությունում՝ ընդհանրապես:
1993 թվականից սկսած, մի խումբ գիտնականների ու ինժեներների նախաձեռնությամբ, մշակվել է մի համալիր ծրագիր, որը մեր հանրությանը արդեն հայտնի է որպես Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիր:
1988 թ. դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին վայրկյանների ընթացքում ավերածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում, փլուզվեցին Սպիտակ քաղաքն ու հարակից գյուղերը, քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրու (Լենինական) շինությունների 80 տոկոսը, վնասներ կրեց Վանաձորը:
Մենակ եմ փոքրիկ, երկու կամարաձև խորշերով, բուխարիով, պարզ, անպաճույճ խցում: Կամարաձև է նաև խուցն ինքը: Նեղլիկ պատուհանից մի քանի քայլի վրա վանքն է երևում, ավելի ճիշտ՝ խորանին կից պատը. այնտեղ, որտեղ սբ Մկրտչի գլուխն է թաղված... Մենակ եմ այդ խորհրդավոր գիշերվա խորհրդավոր ժամերի մեջ... Մենա՞կ... Երևի երբեք այսքան Երկնայինը մոտ չէր եղել... Աստծո հետ երես առ երես զրույցի եմ. «Հայր մեր... Տեր մեր... Աստված մեր...»:
Ամերիկացիները Վահագն Հերունու գործերից շատ գոհ կլինեն, դրանում կասկածներ լինել չեն կարող, ավելորդ հարցադրումներ չկան, հայ իրականության մեջ դա առաջին դեպքը չէ: Եթե հարցեր կան, ապա դրանք ուղղված են մեր իշխանությունների որդեգրած անհաջող ներքին քաղաքականությանը: Այդ ներքին քաղաքականությունը (եթե, իհարկե, դա քաղաքականություն համարենք) ուղղակի գլուխկոտրուկ-հանելուկ է:
Հայկական հեռուստատեսությունը նշեց իր ստեղծման 60-ամյակը:
Հետաքրքիր է, թե այդ կառույցում տասնամյակներ աշխատածներն ի՞նչ հուշերով են ներկայանում: Որպես պատասխան «Իրատեսի» հարցին, Հովհաննես Պապիկյանն ուղարկեց գրական մի ակնարկ, որն էլ ներկայացնում ենք ընթերցողների դատին:
Չեմ կարող նախանձով չմտածել ողջ աշխարհն արդեն իրենց միաբանությամբ գրպանած հրեաների մասին, որ մեծից փոքր, հարուստից աղքատ պատրաստակամորեն իրենց ունեցածից երկրի ու ազգի բաժինը մի կողմ են դնում: Այս նյութական կյանքում արժեքներից ամենաթանկը հայրենին է:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...